Կայացավ ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի նիստը:

09/17/2015

Անցկացվեց կատարված աշխատանքների ամփոփում և առաջիկա անելիքների քննարկում: Նիստի մասնակիցների կողմից որոշվեց ղեկավար մարմնի նիստերն այսուհետ իրականացնել ամենշաբաթյա գրաֆիկով: Տեղեկացվեց, որ ԲՀԿ ԵՄ նախագահ, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը սեպտեմբերի 23-25-ը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է ԱՊՀ միջխորհրդարանական երիտասարդական վեհաժողովին: ԲՀԿ ԵՄ ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ՀՀ Աժ Երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ ԵՄ խմբակցության ղեկավար Արման Կարապետյանը սեպտեմբերի 21-22-ը մասնակցելու է ԵՏՄ Երիտասարդական խորհրդարանի վեհաժողովին: Հայտարարվեց նաև, որ ԲՀԿ ԵՄ-ի մեկ ներկայացուցիչ հնարավորություն ունի մասնակցելու հոկտեմբերի 14-18-ը Մոսկվայում կայանալիք հայ-ռուսական երկրորդ ֆորումին: Ներկաների մի մասը իրենց տեղերը զիջեցին մնացած թեկնածուներին՝ առավել կարևորելով նրանց մասնակցությունը, մի մասը զբաղվածության և այլ պատճառներով ինքնաբացարկ հայտարարեցին: Մասնակցին ընտրելու համար որոշվեց անցկացնել վիճակահանություն, որի արդյունքում որոշվեց, որ ֆորումին կմասնակցի ԲՀԿ ԵՄ Աղջիկների խորհրդի պատասխանատու Նոնա Օթարյանը: