ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
11/05/2009
Նոյեմբերի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալվել էր Կրթության միջազգային ակադեմիայի մաս կազմող «Հայբուսակ» համալսարանում: Միջոցառմանը ներկա էին Աժ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը, ՀՀ Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Գևորգ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ և բարձրաստիճան հյուրեր:
Գագիկ Ծառուկյանը տանտերերի ուղեկցությամբ նախ շրջեց համալսարանում, այցելեց «Հայբուսակի» բազային պոլիկլինիկա, ծանոթացավ պայմաններին: Այնուհետև հանդիսավոր պայմաններում Գագիկ Ծառուկյանը մասնակցեց «Հայբուսակ» համալսարանի մարզադահլիճի բացման արարողությանը: Կարևորելով առողջ սերնդի դաստիարակումը՝ համալսարանում ժամանակակից պայմաններին համապատասխան մարզադահլիճ է կառուցվել, որը հագեցած է նաև անհրաժեշտ մարզագույքով: Բուհի ուսանողական պառլամենտի կողմից «Հայբուսակ» համալսարանի պրոռեկտոր Վահե Էնֆիաջյանը Գագիկ Ծառուկյանին «Հայկական սպորտում մեծ ավանդ և արգասաբեր գործունեություն ծավալելու համար» հանձնեց պատվոգիր:
Մարզադահլիճից ներկաները տեղափոխվեցին համալսարանի մեծ դահլիճ, որտեղ նրանց ջերմ ընդունելություն էր սպասում: Ողջունելով Գագիկ Ծառուկյանին՝ Կրթության միջազգային ակադեմիայի տնօրենների խորհրդի նախագահ Անահիտ Հարությունյանը առանձնահատուկ կարևորություն տվեց այսօրվա միջոցառմանը: Նա իր խոսքում նշեց, որ համալսարանում բարի ավանդույթ է ձևավորվել ազգի բացառիկ նվիրյալներին Կրթության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում շնորհելը: Գագիկ Ծառուկյանը այն եզակիներից մեկն էր, որին շնորհվեց պատվավոր դոկտորի կոչում: Այնուհետև Անահիտ Հարությունյանը «Մեսրոպ Մաշտոցի» անվան ոսկե մեդալ հանձնեց Գագիկ Ծառուկյանին:
Գագիկ Ծառուկյանը իր խոսքում ողջունեց ներկաներին և ևս մեկ անգամ փաստեց, որ ապագան երիտասարդությանն է, և զարգացած ու բանիմաց երիտասարդներն են մեր երկրի վաղվա օրվա կերտողները: Անակնկալ կար նախատեսված նաև ակադեմիայի ուսանողների համար. Գագիկ Ծառուկյանն իր կողմից 10 մլն դրամ հատկացրեց «Հայբուսակ» համալսարանի անապահով ուսանողներին ուսման վարձ վճարելու համար:
Գագիկ Ծառուկյանը ջերմ մթնոլորտում հրաժեշտ տվեց Կրթության միջազգային ակադեմիայի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին: