ԲՀԿ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀՀ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԳՐԱՆՑՎԵՑ ՎԱՀԵ ՍԱՐԳՍԻ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ

12/02/2009
Դեկտեմբերի 2-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Մնացականյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին»  N 21 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասով, համամասնական ընտրակարգով՝ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության ընտրական ցուցակից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է գրանցել Վահե Սարգսի Էնֆիաջյանին: