ԲՀԿ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՂ ՊՌՈՇՅԱՆ

09/21/2009
Սեպտեմբերի 21-ին «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության անդամ բազմաթիվ երիտասարդներ Անկախության 18-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել են Պռոշյան գյուղ, իրենց հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին: Միջոցառումը սկսվեց գյուղի կենտրոնում տեղադրված Արցախյան ազատամարտի մասնակից, անհայտ կորած Կարոտի արձանի մոտ, որտեղ ներկայացվեց Կարոտի անցած ճանապարհը:

ԲՀԿ Երիտասարդության հարցերի հանձնաժողովի մարզային կառույցների պատասխանատու Նարեկ Վանեսանը ողջունեց ներկաներին և ԲՀԿ երիտասարդների անունից շնորհավորեց բոլորին անկախության օրվա կապակցությամբ: Այնուհետև «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության Քաղխորհրդի անդամները, երիտասարդ ներկայացուցիչները և միջոցառման մասնակիցները բարձրացան Պռոշյան գյուղի սկզբնամասում գտնվող Արցախյան ազատամարտի 7 նահատակված ազատամարտիկների պանթեոն-հուշահամալիր, որտեղ էլ ներկաները մեկ անգամ ևս հիշեցին ու հարգեցին նրանց հիշատակը:

Միջոցառման մասնակիցները այնուհետև ուղևորվեցին գյուղի դպրոց, որը կրում էր զոհված ազատամարտիկ Պետոյի անունը, ուր դպրոցի սաները իրենց խոսքով և երգով ներկայացրեցին իրենց ազգային մտածելակերպն ու հայրենիքի նկատմամբ իրենց սերն ու հարգանքը: ԲՀԿ Երիտասսարդության հարցերի հանձնաժողովի անդամ, ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը բասկետբոլի գնդակներ նվիրեց Պռոշյան գյուղի դպրոցին:

Միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՀԿ Երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Էնիֆիաջյանը: Վերջինս ներկաներին ողջունելուց հետո հորդորեց ապրել պետական մտացելակերպով, ի շահ Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա և բարգավաճ երկիր ունենալու վեհ գաղափարով: Միջոցառման կազմակերպան մտահղացումը Պռոշյան գյուղի բնակիչներ Վաչագան Եղիազարյանին և Սերոբ Գևորգյանին է պատկանում: Ի դեպ, վերջինս ԲՀԿ Երիտասարդության հարցերի հանձնաժողովի  անդամ է:  

Միջոցառմանը իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև Աբովյանի Ուսանողական խորհրդի 300-ից ավելի անդամ, վերջինիս նախագահ` Վեներա Գյուլինյանի գլխովորությամբ: Նման միջոցառումներ ԲՀԿ կողմից կազմակերպվել է ՀՀ ողջ տարածքում: