Բարեփոխումների վերաբերյալ քննարկում ԲՀԿ ԵՄ <<Աղջիկների խորհրդի>> հետ
Տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հերթական հանդիպում-քննարկումը: ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԲՀԿ ԵՄ նախագահ Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ ԵՄ Աղջիկների խորհրդի համակարգող Նոնա Օթարյանը երիտասարդներին ներկայացրին Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Պատասխանելով ներկաների հարցերին՝ Վահե Էնֆիաջյանը մանրամասն նկարագրեց նախագծում ամրագրված փոփոխությունները, մասնավորապես՝ երկրի կառավարման մոդելի փոփոխություն, դատական համակարգի և մարդու իրավունքների համակարգի վերաբերյալ փոփոխությունները: Վահե Էնֆիաջյանը նշեց, որ կառավարման խորհրդարանական մոդելը կանոնակարգում և հավասարակշռում է իշխանությունը, դատական համակարգում ամրագրված փոփխությունները համակարգը բալանասավորում և համապատասխանեցնում է միջազգային ստանդարտներին: Քննարկման ընթացքում <<Աղջիկների խորհրդի>> ներկայացուցիչները բարեփոխումների վերաբերյալ ներկայացրին իրենց տեսակետերն ու կարծիքները: