Թամարա Պողոսյան
Ծնվել է 1949 թվականի հուլիսի 17-ին, Տավուշի մարզի Տավուշ գյուղում։
1957-1965թթ. սովորել է Երևանի Շիրվանզադեի անվ. միջնակարգ դպրոցում։
1965-1967թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանին կից Ա. Շահինյանի անվ. ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը։
1967-1973թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ։
1973-1976թթ.՝ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, որպես ինժեներ։
1976-1984թթ.՝ «Ալգորիթմ» գիտահետազոտական միավորում՝ որպես ավագ ինժեներ, առաջատար ինժեներ։
1984-1990թթ.՝ ՀՀ ռադիոէլեկտրոնային արդյունաբերության աշխատողների արհմիության համակարգ`«Ալգորիթմ» գիտահետազոտական միավորման արհմիության նախագահ։
1990-1999թթ.՝ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի «Միաբանություն» արհմիության գործադիր տնօրեն։
1999-2000թթ.՝ ՀՀ Ազգային ժողով, փորձագետ։
2003-2004թթ.՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար։
2004-2011թթ.՝ ՀՀ կառավարության «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն։
1998-2003թթ.՝ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։
2000-2003թթ.՝ «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ։
2003թ. ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր` ՕԵԿ համամասնական ցուցակով։
2011թ.-ից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է
2011թ.-ից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական։
2012թ-ին ընտրվել է ԲՀԿ կանանց խորհրդի նախագահի առաջին տեղակալ։
2013թ.-ի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով
ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Պետական-հասարակական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
ՀՀ վարչապետի շնորհակալագիր /2005թ./
«Մայրական երախտագիտություն» մեդալով` ԼՂՀ «Մայրություն» ՀԿ-ի կողմից /2007թ./
ՀՀ լեզվի պետ. տեսչության պատվոգրով /2009թ./
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով /2009թ./
ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով /2009թ./