ՀՀ–ն կարող էր Արևմուտքի և ՌԴ–ի միջև կամուրջ լինել, բայց բախման հարթակ է դառնում
– Պարո՛ն Ծառուկյան, Հայաստանը լարված բանակցային գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ: Ինչպե՞ս եք տեսնում այսօրվա բանակցային գործընթացի հեռանկարը, որը զարգանում է միանգամից մի քանի ուղղություններով՝ ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա, Քիշնև․․․
Այսօր պետք է գիտակցել իրավիճակի ողջ լրջությունը, հասկանալ բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Այսօր կողմերը ուր էլ դիմեն միջնորդության համար, որ մայրաքաղաքներում էլ հանդիպումներ կազմակերպեն, մենք հո հստակ հասկանում ենք, որ Ղարաբաղում խաղաղ բնակչության և ադրբեջանական բանակի միջև ռուս խաղաղապահներն են կանգնած, և որ հենց Ռուսաստանի հետ են կողմերը կապում պայմանավորվածությունները, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել։ Մենք ունենք Ղարաբաղի 120- հազարանոց բնակչությունը՝ իրական մարդկային կյանքեր, իրական պատմական հող, դրա հետ չի կարելի այդքան թեթև վարվել։
-Այնուամենայնիվ, ինչպե՞ս է ազդում Արևմուտքը բանակցությունների վրա, ինչպե՞ս կբնութագրեիք այդ ազդեցությունը՝ որպես օգնությո՞ւն, թե՞ միջամտություն։
Բայց, իհարկե, դինամիկ, դրական աշխատանքի անհրաժեշտությունը միշտ կա։ Չի կարելի բավարարվել նրանով, ինչ ունենք. դա կհանգեցնի լճացման, իսկ ահա եթե մտածենք շփումների ու մեթոդների անընդհատ թարմացման, նոր հնարավորությունների ստեղծման, հեռանկարային աշխատանքի մասին, իրական օգուտ կբերենք մեր ժողովուրդներին, մեր երկրներին։