ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ 5000 ԲՆԱԿԻՉ

11/23/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող բժշկական բարեգործական ակցիան անցկացվեց Արմավիրի մարզում:

Արմավիրի  մարզի  բուժզննումների ժամանակ հետազոտվեցին  ավելի քան 5000 քաղաքացի: Նրանցից 4000-ը ստացան  անվճար օպտիկական ակնոցներ: Բժիշկները 3000 հիվանդի ուղեգիր հատկացրեցին` Երևանում անվճար, խորացված հետազոտվելու նպատակով:

Բժշկական բարեգործական ակցիան կանցկացվի նաև մայրաքաղաքում: