ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ 5000 ԲՆԱԿԻՉ
11/23/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող բժշկական բարեգործական ակցիան անցկացվեց Արմավիրի մարզում:
Արմավիրի մարզի բուժզննումների ժամանակ հետազոտվեցին ավելի քան 5000 քաղաքացի: Նրանցից 4000-ը ստացան անվճար օպտիկական ակնոցներ: Բժիշկները 3000 հիվանդի ուղեգիր հատկացրեցին` Երևանում անվճար, խորացված հետազոտվելու նպատակով:
Բժշկական բարեգործական ակցիան կանցկացվի նաև մայրաքաղաքում: