Կանանց խորհուրդ
Աշխարհում ներկայումս տիրապետում է այն պարզ ճշմարտությունը,որ կանայք կայուն և բարեկեցիկ հասարակություն ստեղծելու լավագույն երաշխավորն են:
“Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հիմնադրվել է 2004թ: Կուսակցության խմբակցությունը ՀՀ Ազգային ժողովում ակտիվ պաշտպանել է ՀՀ Ընտրական օրենսգրքում գենդերային քվոտան բարձրացնելու նախաձեռնությունը: Խմբակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև “ Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման” ՀՀ օրենքի ընդունմանը:
“Բարգավաճ Հայաստան ” կուսակցությունը մշակել է գործողությունների գենդերային պլան: Գենդերային պլանի նպատակներն են`
- Կուսակցության կանանց ակտիվի ուսուցման համակարգի ստեղծում
- Կուսակցության փաստաթղթերում գենդերային բաղադրիչի ներդրում`կուսակցության կառույցներում և ղեկավար մարմիններում տղամարդկանց և կանանց հաշվեկշռված ներկայացվածության ապահովման համար:
- ՀՀ Ազգային ժողովի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության կին անդամների մասնակցության ռազմավարության մշակում
- Կուսակցության կանանց թևի հզորացման ռազմավարության մշակում
- Գործողությունների գենդերային պլանի կատարման վերահսկում:
Մենք գտնում ենք,որ քաղաքականության մեջ սեռերի բաժանումը ընդունելի չէ,կարևորը պրոֆեսիոնալիզմն է և այս սկզբունքով էլ իրականացնում ենք մեր ծրագրերը: