Ռոզա Ծառուկյանը վերընտրվել է ԲՀԿ Կանանց խորհրդի նախագահ

03/22/2018

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհուրդն ընդլայնված կազմով նիստ է անցկացրել: Օրակարգի գլխավոր հարցը եղել է ղեկավար կազմի ընտրությունը: Խորհուրդը միաձայն և բուռն ծափողջյուններով պատվավոր նախագահ է վերընտրել Ռոզա Ծառուկյանին: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը և Լուիզա Սարգսյանն ընտրվել են խորհրդի համանախագահներ: Ռոզա Ծառուկյանը հայտարարել է, որ ԲՀԿ կանանց խորհուրդը վերսկսելու է ակտիվ գործունեությունը: Առաջին քայլերից մեկը լինելու է հանձնաժողովների ստեղծումն ու կանանց խորհրդի տարածքային կառույցների ընդլայնումը: Երևանից բացի ամենօրյա ակտիվ աշխատանք է տարվելու նաև մարզերում: