ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ է գումարում
Հարգելի հայրենակիցներ,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերից վերսկսում է մարզային հանդիպումները:
ԲՀԿ պատգամավորները, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ Երևանի ավագանու անդամները կլինեն ՀՀ մեծ և փոքր համայնքներում: Մեր խնդիրը մեկն է՝ մեր ժողովրդի հետ միասին, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմել 2017 թվականի նախընտրական ծրագիրը: Հայաստանի զարգացման այդ ծրագիրը լինելու է Ձեր ծրագիրը, Ծրագիր, որը ԲՀԿ-ն կազմում է ՀՀ քաղաքացու հետ քննարկելով և խորհրդակցելով:
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որին կմասնակցեն նաև ԲՀԿ տարածքային կառույցների ակտիվները: Նիստի ընթացքում քննարկվելու են առաջիկա ընտրությունների կազմակերպչական հարցեր և հստակեցվելու է մարզային այցելությունների ժամանակացույցը:
Յուրաքանչյուր համայնքում հանդիպումից առաջ ես՝ որպես մամուլի խոսնակ, Ձեզ կտեղեկացնեմ հանդիպման վայրի և ժամանակացույցի մասին:
Հարգանքով՝
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան