ԲՀԿ-ն քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ է գումարում

11/23/2016

Հարգելի հայրենակիցներ,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերից  վերսկսում է մարզային հանդիպումները:

ԲՀԿ պատգամավորները, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ Երևանի ավագանու անդամները կլինեն ՀՀ մեծ և փոքր համայնքներում: Մեր խնդիրը մեկն է՝   մեր ժողովրդի հետ միասին, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմել 2017 թվականի նախընտրական ծրագիրը: Հայաստանի զարգացման այդ ծրագիրը լինելու է Ձեր ծրագիրը, Ծրագիր, որը  ԲՀԿ-ն կազմում է ՀՀ քաղաքացու հետ քննարկելով և խորհրդակցելով:

Դեկտեմբերի 3-ին  նախատեսված է ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որին կմասնակցեն նաև ԲՀԿ տարածքային կառույցների ակտիվները: Նիստի ընթացքում քննարկվելու են առաջիկա ընտրությունների կազմակերպչական հարցեր և հստակեցվելու է մարզային այցելությունների ժամանակացույցը:

Յուրաքանչյուր համայնքում հանդիպումից առաջ ես՝ որպես մամուլի խոսնակ, Ձեզ կտեղեկացնեմ հանդիպման վայրի և ժամանակացույցի մասին:

Հարգանքով՝

ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյան