Հայաստանը ունի բարոյական պարտք՝ ճանաչելու եզդիների ցեղասպանությունը
Այսօր՝ 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման էր դրվել Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:
DengeEzdia.com-ն արդեն տեղեկացրել էր, որ նախագծի հեղինակը ԲՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբայանինն է, համահեղինակներն էին, պատգամավորներ Թևան Պողոսյանը, Միքայել Մելքումյանը, Վահե ԷՆֆիաջյանը, Արագած Ախանը, Լյովա Խաչատրյանը, Վահան Կարապետյանը և Արմեն Ավետիսյանը:
Քննարկման սկզբում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբանը հանգամանալից և փաստարկված ներկայացրեծ նախագիծը և հայտարարեց, որ ցեղասպանությունների ճանաչման մասով Հայաստանը ունի հստակ պարտավորություններ, որոնք պետք է կյանքի կոչել:
Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին և հայտարարեց, որ Հայաստանը ունի բարոյական պարտավորություն և եզդիների ցեղասպանությունը դատապարտելով Հայաստանը իր դիրքն է նաև ամրացնում:
http://dengeezdia.com/video-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D...