Հայաստանը ունի բարոյական պարտք՝ ճանաչելու եզդիների ցեղասպանությունը

09/06/2016

Այսօր՝ 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման էր դրվել Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:

DengeEzdia.com-ն արդեն տեղեկացրել էր, որ նախագծի հեղինակը ԲՀԿ ղեկավար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբայանինն է, համահեղինակներն էին, պատգամավորներ  Թևան Պողոսյանը, Միքայել Մելքումյանը, Վահե ԷՆֆիաջյանը, Արագած Ախանը, Լյովա Խաչատրյանը, Վահան Կարապետյանը և Արմեն Ավետիսյանը:

Քննարկման սկզբում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբանը հանգամանալից և փաստարկված ներկայացրեծ  նախագիծը և հայտարարեց, որ  ցեղասպանությունների ճանաչման մասով Հայաստանը ունի հստակ պարտավորություններ, որոնք պետք է կյանքի կոչել:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին և հայտարարեց, որ Հայաստանը ունի բարոյական պարտավորություն և եզդիների ցեղասպանությունը դատապարտելով Հայաստանը իր դիրքն է նաև ամրացնում:

 

http://dengeezdia.com/video-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D...