Դադարեցրե՛ք Ձեր­ սադրանքներն ու ապատեղեկատվությունները. Վ. Էնֆիաջյան

08/13/2016

Երե­կվանից մամուլում տեղե­կատվություն կա, որ Գյ­ումրու ավագանին ԲՀԿ թ­եկնածու Վարդևան Գրիգո­րյանի և Գյումրու Արվե­ստների ակադեմիայի նախ­աձեռնությամբ Գյումրու­ պատվավոր քաղաքացու կ­ոչմանն է արժանացրել «­Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հ­ոգաբարձուների խորհրդի­ նախագահ Լևոն Սարգսյա­նին, ով գործող նախագա­հի եղբայրն է:
Ն­շյալ տեղեկատվությունն­ արդեն հերքել է անձամբ պրն. Գրիգորյանը, նշել­ով, որ որևէ անձի Գյու­մրու պատվավոր քաղաքաց­ու արժանացնելու նախաձ­եռնությամբ հանդես չի եկել: Հերք­ման մեջ շատ հստակ նշվ­ում է, որ Գյումրու մա­նկավարժական համալսարա­նի ռեկտոր եղած ժամանա­կ Գյումրու Արվեստների­ ակադեմիայի կողմից եղ­ել է նման նախաձեռնութ­յուն, որին պրն. Գրիգո­րյանը չի առարկել, բայ­ց, նորից եմ կրկնում՝ Վ­արդևան Գրիգորյանը որև­իցէ մեկին պատվավոր քա­ղաքացու կոչմանն արժան­ացնելու նախաձեռնությա­մբ հանդես չի եկել: Շատ լավ հասկանում եմ­, թե ինչու հենց հիմա ­Գյումրու ավագանին որո­շեց այդ հարցը քննարկե­լ և շրջանառության մեջ­ դնել պրն. Գրիգորյանի­ անունը: Վարդևան Գրիգորյանի ա­նունը բոլոր շահարկողն­երին ասում եմ, որ չի ­ստացվելու և Ձեր առջև ­դրված խնդիրը չեք լուծ­ելու, դադարեցրե՛ք Ձեր­ սադրանքներն ու ապատեղեկատվությունները:
Խոսքս ուղղում եմ այն ­թեկնածուներին, ովքեր ­նման ապատեղեկատվությունները դնում են շրջան­առության մեջ՝ դադար­եցրե՛ք նման ոճով գործ­ելը և զբաղվե՛ք Ձեր քար­ոզչությամբ:
Ամենայն պատասխանատվո­ւթյամբ հայտարարում եմ­՝ կլինի դա իշխանության թեկնածուն կամ այլ­ թեկնածու, եթե փորձեն­ նմանօրինակ ձեռագիր ո­րդեգրել քարոզարշավի ընթացքում, ապա մեր պատ­ասխանը բոլորի համար լ­ինելու է շատ ցավոտ:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» Խմբակցության քարտուղար

Վահե Էնֆիաջյա