Դադարեցրե՛ք Ձեր սադրանքներն ու ապատեղեկատվությունները. Վ. Էնֆիաջյան
Երեկվանից մամուլում տեղեկատվություն կա, որ Գյումրու ավագանին ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի և Գյումրու Արվեստների ակադեմիայի նախաձեռնությամբ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչմանն է արժանացրել «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին, ով գործող նախագահի եղբայրն է:
Նշյալ տեղեկատվությունն արդեն հերքել է անձամբ պրն. Գրիգորյանը, նշելով, որ որևէ անձի Գյումրու պատվավոր քաղաքացու արժանացնելու նախաձեռնությամբ հանդես չի եկել: Հերքման մեջ շատ հստակ նշվում է, որ Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտոր եղած ժամանակ Գյումրու Արվեստների ակադեմիայի կողմից եղել է նման նախաձեռնություն, որին պրն. Գրիգորյանը չի առարկել, բայց, նորից եմ կրկնում՝ Վարդևան Գրիգորյանը որևիցէ մեկին պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացնելու նախաձեռնությամբ հանդես չի եկել: Շատ լավ հասկանում եմ, թե ինչու հենց հիմա Գյումրու ավագանին որոշեց այդ հարցը քննարկել և շրջանառության մեջ դնել պրն. Գրիգորյանի անունը: Վարդևան Գրիգորյանի անունը բոլոր շահարկողներին ասում եմ, որ չի ստացվելու և Ձեր առջև դրված խնդիրը չեք լուծելու, դադարեցրե՛ք Ձեր սադրանքներն ու ապատեղեկատվությունները:
Խոսքս ուղղում եմ այն թեկնածուներին, ովքեր նման ապատեղեկատվությունները դնում են շրջանառության մեջ՝ դադարեցրե՛ք նման ոճով գործելը և զբաղվե՛ք Ձեր քարոզչությամբ:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կլինի դա իշխանության թեկնածուն կամ այլ թեկնածու, եթե փորձեն նմանօրինակ ձեռագիր որդեգրել քարոզարշավի ընթացքում, ապա մեր պատասխանը բոլորի համար լինելու է շատ ցավոտ:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» Խմբակցության քարտուղար
Վահե Էնֆիաջյա