ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը կազմակերպել էր քննարկում՝ եզդի կանանց կրթության իրավունքի խախտման թեմայով
Նախօրեին ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը կազմակերպել էրքննարկում՝ եզդի կանանց կրթության իրավունքի խախտման թեմայով: Քննարկմանըներկայացվել է ԲՀԿ ազգային փոքրամասնությունների և «Սինջար» եզդիների ազգայինմիավորման համատեղ զեկույցը՝ «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը» թեմայով: Զեկույցի համահեղինակ Զուզան Խուբոյանը ներկայացրել է իր դիտարկումները նշյալ խնդրի շուրջ՝ առաջարկելով կրթության իրավունքի խախտման դեմ պայքարելու համար իրազեկության բարձրացման անհրաժեշտ մեխանիզմներ։ Զեկույցի մեկ այլ համահեղինակի՝ Զարիան Սմոյանի գնահատմամբ՝ «Ծնողների պարտադրանքով եզդի աղջիկների դպրոցչհաճախելը և վաղ ամուսնությունը մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որըխաթարում է երեխայի առողջությունը, կրթության իրավունքը և ապագայի հեռանկարները»-, հավելելով, որ բարձրացված խնդիրների լուծման գործում մեծ դերակատարում ունի նաևպետությունը, որը պետք է մշակի այնպիսի մեխանիզմներ, որոնք կարգելեն ծնողներինխախտել սեփական
երեխաների՝ օրենքով սահմանված կրթության իրավունքը։
Զեկույցի խմբագիր, ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավար ԲորիսՄուրազիի ներկայացմամբ՝ իրենց ուսումնասիրած 15 եզդիաբնակ գյուղերում կանանցգերակշիռ մասը անգամ դպրոցը չի ավարտել.«Սա լրջագույն խնդիր է, և մենք փորձելու ենքնաև Ազգային Ժողովում անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել, որպեսզի օրենսդրականկարգավորմամբ ևս փորձ արվի շտկել իրավիճակը»,-նշել է Բորիս Մուրազին, ավելացնելով, որ խնդիրը կներկայացվի ԱԺ ԲՀԿ խմբակցությանը՝ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներ գտնելու ակնկալիքով։