Նաիրա Զոհրաբյանի հետ որևէ տարաձայնություն չկա. Վստահեցնում է ԲՀԿ կառույցի ղեկավարը

03/24/2016

Մամուլը շարունակում է ԲՀԿ-ում տարաձայնություններ ու ինտրիգներ փնտրել: Հերթական խնդիրը վերաբերում է  ԲՀԿ Բաղրամյանի կառույցի ղեկավար Սամվել Սիմոնյանին, ով, իբր, ինչ-ինչ խնդիրներ ունի կուսակցության հետ կապված: Aysor.am-ի հետ զրույցում վերջինս նշեց՝ լուրերը որևէ աղերս իրականության հետ չունեն:

-Պարոն Սիմոնյան, ի՞նչ խնդիրներ կան կառույցի և կուսակցության հետ կապված:

-Բացարձակ ոչ մի խնդիր չկա: Պարզապես տարածքի սեփականատերը, որտեղ մենք վարձակալում ենք, վաճառել է բնակարանը ու օժանդակ տարածքը: Իսկ նոր սեփականատերը չհամաձայնեց մեզ վարձակալությամբ տարածք տրամադրել: Այսինքն՝ զուտ տեխնիկական խնդիր է:

-Իսկ ինչ-որ խնդիրներ ունեք Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Իմ և տիկին Զոհրաբյանի միջև երբեք տարաձայնություն չի եղել, նույնիսկ ամենափոքր հարցերի շուրջ: Այդ պատճառով ես ուղղակի զարմանում եմ, թե ով է նման ստոր լուրեր տարածում: ԲՀԿ Բաղրամյան տարածքային կառույցը նորմալ, բնականոն աշխատում է:

www.aysor.am