ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ

02/18/2016

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ։ Քննարկվել է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված եզրակացությունն ու այն քայլերը,  որ պիտի արվեն՝ զեկույցում առկա մտահոգությունները լուծելու համար։ 

ԲՀԿ նախագահը ներկայացրել է կուսակցության մոտեցումները եւ առաջարկները՝ մշակվող Ընտրական Օրենսգրքի վերաբերյալ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները նշել են,  որ անչափ կարեւոր էորպեսզի նոր Ընտրական Օրենսգրքի շուրջ լինի հնարավորինս լայն կոնսեսուս քաղաքական ուժերի միջեւ։ 

ԲՀԿ ղեկավարը տեղեկացրել էոր ԲՀԿ-ն պատրաստ է գործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետորոնց նպատակը ընտրակեղծիքների դեմ գործուն եւ աշխատող մեխանիզմներ մշակելն ու լայն համաձայնությամբ Ընտրական Օրենսգիրք ընդունելն է։