ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ
Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ։ Քննարկվել է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված եզրակացությունն ու այն քայլերը, որ պիտի արվեն՝ զեկույցում առկա մտահոգությունները լուծելու համար։
ԲՀԿ նախագահը ներկայացրել է կուսակցության մոտեցումները եւ առաջարկները՝ մշակվող Ընտրական Օրենսգրքի վերաբերյալ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները նշել են, որ անչափ կարեւոր է, որպեսզի նոր Ընտրական Օրենսգրքի շուրջ լինի հնարավորինս լայն կոնսեսուս քաղաքական ուժերի միջեւ։
ԲՀԿ ղեկավարը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է գործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը ընտրակեղծիքների դեմ գործուն եւ աշխատող մեխանիզմներ մշակելն ու լայն համաձայնությամբ Ընտրական Օրենսգիրք ընդունելն է։