Զոհրաբյան. Նոր վարկ եք ուզում, բայց ո՞վ է պատասխան տվել նախորդը վատնելու համար

02/04/2016

Կառավարությունը նոր վարկեր վերցնելու առաջարկներ ներկայացնելիս երբեք չի ասել, ով եւ ինչպես է պատասխանել հին վարկերի համար։ Այս մասին փետրվարի 4-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ ավելորդ է հարցնել, թե ով է ուզում նոր եւ ժամանակակից ճանապարհներ կառուցել, իսկ ով՝ ոչ։  «Մենք պետք է իմանանք, թե ինչի վրա է ծախսվում յուրաքանչյուր կոպեկը այն վարկերի, որոնք Կառավարությունը ներկայացնում է։ Ինչ-որ տեղ մեղավոր ենք նաեւ մենք՝ պատգամավորներս, ով չենք կարող ճիշտ օգտագործել մեր վերահսկիչ լիազորությունները»,- ասել է նա։

Նշենք, որ ՀԲ ծրագրով Հայաստանին 40 մլն դոլարի վարկ է տրամադրվում «Կենսական կարեւորության ճանապարհների բարելավման ծրագրի» ֆինանսավորման համար։