ԲՀԿ-ն շարունակում է սոցիալական ծրագրերի իրականացումը
Բարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը շարունակում է իր ուշադրությանկենտրոնում պահել Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին: Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները այցելեցին Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղ՝ եզդի փախստականներին։ ԲՀԿ ներկայացուցիչներին էին միացել «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակականկազմակերպության երիտասարդները։ ԲՀԿ-ի կողմից տրամադրվածաջակցությամբ փախստականների ընտանիքների համար գնվել էինվառարաններ, ինչպես նաեւ՝ ձմռան ամիսների համար անհրաժեշտ ալյուր:Փախստականների ընտանիքներին ԲՀԿ-ի կողմից հատկացվեց նաեւ որոշակի դրամական օժանդակություն։
Եզդի փախստականները նշեցին, որ Հայաստան գալու առաջին իսկ օրերիցզգացել են ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության աջակցությունը համայնքին,եւ շնորհակալ են նաեւ, որ ԲՀԿ պատգամավորները միջազգային տարբեր հարթակներում անդրադառնում են Իրաքի եզդիների հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությանը։