Վահե Էնֆիաջյանը և «Միացյալ առաջնորդների պալատը» ձեռք բերեցին նոր պայմանավորվածություններ

11/09/2015

ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԲՀԿ ԵՄ նախագահ Վահե Էնֆիաջյանն աշխատանքային հանդիպում անցկացրեց «Միացյալ առաջնորդների պալատ» հասարակական միավորման հետ:
Վահե Էնֆիաջյանը և հասարակական միավորման համակարգող Լիաննա Մանուկյանը քննարկեցին և պայմանավորվածություններ ձեռք բերեցին առաջիկա համագործակության վերաբերյալ:
Որպես երիտասարդական միավորում` «Միացյալ առաջնորդների պալատը» ներկայացրեց տարբեր հարցերի և խնդիրների վերաբերյալ իր տեսակետը:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև Սահմանադրական բարեփոխումների նախագիծը` որպես հասարակության արդիական թեմա: Վահե Էնֆիաջյանը, պատասխանելով երիտասարդների հարցերին, ներկայացրեց նաև բարեփոխումների առանցքային կետերն ու ամենաշատը արձագանք ստացած դրույթները:
Երիտասարդների կողմից մեծ հետաքրքրության արժանացավ հատկապես երկրի կառավարման խորհրդարանական մոդելը: Քննարկում կատարվեց նաև մի շարք այլ հարցերի շուրջ` հասարակական խնդիրներ, ուսանողական հիմնահարցեր, սոցիալ-տնտեսական հարցեր և այլն: