ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը երիտասարդներին ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների նախագիծը

11/06/2015

Անցկացվեց Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հերթական հանդիպում-քննարկումը: ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար, ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանը և ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, <<Երիտասարդների կողքին>> հասարակական միավորման նախագահ Աղվան Պողոսյանը հանդիպման մասնակիցների հետ քննարկեցին Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, նրա առանցքային կետերն ու տարբերությունները գործող Սահմանադրությունից: Ակտիվ քննարկման ընթացքում մեծ կարևորություն ստացավ հատկապես նախագծում ամրագրված երկրի կառավարման նոր մոդելի՝ խորհրդարանական համակարգի անցման վերաբերյալ դրույթները: Վահե Էնֆիաջյանը, պատասխանալով երիտասարդների հարցերին, հանգամանալից նկարագրեց խորհրդարանական համակարգի առավելություններն ու առանձնահատկությունները, որոնք ամրագրված են նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրային դրույթներում: Անդրադարձ կատարվեց նաև Բարգավաճ Հայաստան խմբակցության կողմից Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ ներկայացրած առաջարկություններին փաթեթին, որի կետերը տեղ են գտել նաև հաստատված նախագծում: Վահե Էնֆիաջյանը, ողջունելով ներկա երիտասարդների սրտացավ վերաբերմունքը երկրի նկատմամբ և հետաքրքրվածությունը ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, ընդգծեց, որ առաջ է եկել մի սերունդ, որը գործնական քայլերով մասնակցում է երկրում ընթացող գործընթացներին և անմասն չի մնում երկրի զարգացմանը նպաստող աշխատանքներում: