Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում ԲՀԿ ԵՄ-ում

11/07/2015

Աշխատանքային հերթական հանդիպում-քննարկումը կայացավ, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Ակնհայտ է, որը հասարակության մեջ իրազեկվածության մակարդակը ցածր է և անհրաժեշտ է քաղաքացիներին առավելագույնը ներկայացնել այն հիմնական ու երկրի կառավարման վրա ազդող կետերը, որոնք ներառված են նոր ներկայացված նախագծում: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ Երիտասարդների միության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Ռաֆայել Հունանյանը հանդիպման մասնակիցներին ծանոթացրին այն էական փոփոխությունները, որոնք նաև ամրագրված են ԲՀԿ ծրագրային դրույթներում: Մասնավորապես ծավալուն քննարկում կատարվեց դատական համակարգում սպասվող բարեփոխումների, դատարանների նախագահների և դատավորների նշանակման նոր կարգին վերաբերյալ, համաձայն որոնց դատարանները ստանում են առավել անկաշկանդ և արդար գործելու հնարավորություններ: