Ընտրությունների վերաբերյալ ամենալավ օրենքներն առանց քաղաքական կամքի զրո են. Զոհրաբյան

10/28/2015

Ընտրությունների վերաբերյալ ամենալավ օրենքներն անգամ չեն գործի առանց դրանք իրագործելու քաղաքական կամքի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք պե՞տք է թույլ տալ քաղաքացիներին հանրաքվեի ժամանակ քվեարկել նույնականացման քարտերով:

«Նույնիսկ եթե մենք բոլոր ընտատեղամասերում նույնականացման քարտերը հաշվող սարքեր տեղադրենք, կեղծարարները ցանկության դեպքում՝ կշրջանցեն նաեւ այդ խոչընդոտը: Նրանք դա բազմաթիվ անգամ ապացուցել են»,-ընդգծել է Զոհրաբյանը:

Նրա խոսքով, որպես լրացուցիչ վերահսկողության միջոց լավ կլիներ ոստիկանությունը հրապարակեր այն անձանց անունները, որոնք միայն նույնականացման քարտեր ունեն, ինչպես նաեւ այն անձանց անունները, որոնք ունեն եւ անձնագրեր եւ նույնականացման քարտեր:

«Առաջարկում եմ հավաքվել ու միասնական լուծում գտնել, որը կբարձրացնի վստահության աստիճանը ընտրական գործընթացի նկատմամբ»,-ամփոփել է Զոհրաբյանը:

www.news.am