ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Գիտելիքի օրվա առիթով “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: Գագիկ Ծառուկյանը, շնորհավորելով ինստիտուտի առաջին կուրսի ուսանողներին, մաղթել է նրանց ուսման մեջ հաջողություններ և մարզական նորանոր հաղթանակներ:
Այնուհետև ՀԱՕԿ նախագահը շրջել է “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի միջոցներով վերանորոգված լսարաններով, ծանոթացել ինստիտուտի նորաբաց էլեկտրոնային գրադարանի հնարավորություններին:
Ինստիտուտի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ֆիզիկական կուլտուրա առարկայի 3-րդ դասարանի համար նախատեսված դասագրքի շնորհանդեսը: Այս տարի ինստիտուտն արժանացել է նաև Եվրոպական որակ մրցանակին, որի կապակցությամբ Գագիկ Ծառուկյանը որպես ԲՈՒՀ-ի խորհրդի նախագահ, շնորհավորել է պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին և 13 մլն դրամ հատկացրել դասախոսներին և դասագրքի հեղինակային կոլեկտիվին պարգևատրելու համար: