ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

02/23/2010
Ազգային Ժողովի մեծարգո նախագահ
հարգելի գործընկերներ:


Վերջին ժամանակներս մեր քաղաքականության մեջ հիմնական արծածվող թեմաներից է դարձել տարածաշրջանում հարաբերությունների բարելավման խնդիրը: Մեր տարածաշրջանում խնդիրներն    բազմազան են՝ Իրանի լարված հարաբերությունները գերտերությունների հետ, Արցախյան հիմնահարցը, հայ-թուրքական սահմանի բացումը, թուրք-քրդական եւ վրացական խնդիրները:
Եւ անգամ, երբ դադարում է կրակահերթը, պատերազմը շարունակվում է ինֆորմացին դաշտում: Մեր բոլորի համար պարզ է այն, որ չի կարելի հավերժ լարված հարաբերությունների մեջ լինել հարեւան ազգերի եւ պետությունների հետ, եւ որ այս խնդրի լուծումը բխում է մեր բոլորի շահերից:

Խաղաղությունը  համաշխարհային հանրության, մարդկության պատմության կարեւորագույն արժեքներից է, որի կարիքը առավելապես զգում է մեր տարածաշրջանը: Մենք հույս ունենք, որ մեր տարածաշրջանում եւս կգան այնպիսի ժամանակներ, երբ մարդիկ հնարավորություն կունենան  ստեղծագործելու, նպաստելու համաշխարհային քաղաքակրթության զարգացմանն ու բարգավաճմանը այնպես ,ինչպես դա այսօր կարող են անել Եվրոպայի քաղաքացիները: Իհարկե, դրանից ակնկալում ենք նաեւ մեր երկրի համար կենսական պայմանների բարելավում: Խաղաղությունը տարածաշրջանում կբացի մեր բոլորի համար նոր շուկաններ եւ հնարավորություններ. մի բան, որն առավելապես անհրաժեշտ է մեր երկրին, երկիր, որը զուրկ է նավթային պաշարներից: Երկիր, որը ոչ իր չափերով եւ ոչ էլ իր բյուջեով չի կարող չափվել իր հարեւանների հետ… 

Հաշվի առնելով այս բոլոր  հանգամանքները՝ կցանկանայի այս բարձր ամբիոնից հայտարարել այն մասին, որ մեր կուսակցությունը նախաձեռնել է մի շատ կարեւոր միջոցառում, որի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կստորագրեն մի հայտարարության տակ, որով կփաստեն այն, որ դատապարտում ենք ռազմատենչ հայտարարությունները, անգամ այն դեպքում, եթե դրանք իրականացվում են զուտ քարոզչական մտադրությամբ, որ դեմ ենք ազգամիջյան կոնֆլիկտները ռազմական ճանապարհով լուծելուն եւ կոչ կանենք տարածաշրջանի պետությունների իշխանություններին՝Նմանատիպ խնդիրները լուծել բացառապես խաղաղության, ժողովրդական եւ փոխադարձ հարգանքի պայմաններում՝ հանուն մեր պետությունների բարորության եւ փայլուն ապագայի… 

Այս փաստաթուղթը կստորագրվի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, այնուհետեւ     նման հնարավորություն կունենան նաեւ մեր տարածաշրջանի մյուս պետությունների հասարակական կազմակերպությունները  եւս…