ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ՝ ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ Քաղաքական խորհրդի անդամ Արմեն Գրիգորյանի բարձր հովանու ներքո իրականացվող «Երիտասարդներին՝ մատչելի բնակարան» ծրագիրը կյանքի է կոչվելու երկու ուղղություններով.
-Պետության կողմից 10-15 տարի մարման ժամկետով անտոկոս փոխառության տրամադրում՝ հիփոթեքային վարկի կանխավճարի համար պահանջվող գումարի 30 տոկոսի չափով: Երիտասարդ ընտանիքում անչափահաս երեխաների առկայության դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի համար՝ ևս տասական տոկոս:
-Պետության կողմից հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում: Երիտասարդ ընտանիքում անչափահաս երեխաների առկայության դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի հաշվարկով կսուբսիդավորվի հիփոթեքային վարկի տոկոսադրույքի գումարի ևս տասական տոկոս՝ մինչև նրա չափահաս դառնալը:
Ծրագրի մասնակցության համար կարող են դիմել 18-30 տարեկան ՀՀ քաղաքացիները, երիտասարդ ընտանիքները (ընտանիք, որտեղ ամուսիններից մեկի տարիքը չի գերազանցում 30-ը, կամ երեխա խնամող միայնակ ծնող, ում տարիքը չի գերազանցում 30-ը)
Կցված փաստաթղթերում տեղադրված է մանրամասն տեղեկություն ծրագրի մասին, ինչպես նաև վերջինիս մասնակցության հայտի ձևը: