ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԻՆ
10/20/2009

Երկամարտի վերջնարդյունքում Եվրոպայի չեմպիոններ հռչակվեցին 56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը, 77 կգ քաշային Աղասի Աղասյանն ու գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը: Արծաթե մեդալներով հայրենիք վերադարձավ 85կգ քաշային կարգում հանդես եկող Աղվան Մելիքյանը: Իսկ 62կգ քաշային Վանիկ Ավետիսյանն էլ երկամարտի վերջնարդյունքում գրավեց երրորդ տեղը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի 8 անդամներից 7-ը Եվրոպայի առաջնությունում նվաճեցին մեդալներ: Առջևում Հայաստանի հավաքականիին սպասվում է ավելի պատասխանատու ստուգատես. նոյեմբերին Հարավային Կորեայում մեկնարկելու է մեծահասակների աշխարհի առաջնությունը, որից Հայաստանի ծանրամարտի հավաքականի ղեկավարության սպասումները մեծ են: