ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
02/07/2009

Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայրը երիտասարներին մեկնեց օրվա խորհուրդը: Միջոցառման շրջանակներում խրախուսվեցին ԲՀԿ անդամ մի քանի շնորհալի երիտասարդներ: Վերջիններս առաջատար տեղեր են զբաղեցրել տարբեր ոլորտների միջազգային մի քանի մրցույթներում: Նրանք 100-հազարական դրամ պարգևավճարներ ու հուշանվերներ ստացան:
Միջոցառման ավարտին կատարվեց ուխտագնացություն դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Երիտասարդները մոմեր վառեցին, այն հավատով, որ երիտասարդների եւ սիրո բարեխոս սուրբը հնարավոր կդարձնի բոլոր բարի իղձերի իրականացումը:
ԲՀԿ երիտթեւի նախաձեռնությամբ երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված միջոցառումներըը մեկնարկել էին դեռ փետրվարի 6-ին: Նախաձեռնության շրջանակներում ուրախ երաժշտության ուղեկցությամբ երիտասարդները մայրաքաղաքի փողոցներում, ուսումնական հաստատությունների շրջակայքում հազարավոր աղաբլիթներն ու օրվա խորհուրդը մեկնող շնորհավորական բացիկներ էին բաժանում: