ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

02/07/2009
Փետրվարի 7-ին Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն տոնվում է . Սարգիս զորավարի տոնը: Այդ կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ էին հավաքվել բազմաթիվ երիտասարդներ` միասին տոնելու Սուրբ Սարգիս  Զորավարի տոնը: Երիտասարդներին շնորհավորելու էր եկել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվս  մեկ անգամ կարեւորելով երիտասարդության դերն ու նշանակությունը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց նրանց տոնի կապակցությամբ՝ մաղթելով, որ սիրո  բարեխոսը միշտ պահապան լինի երիտասարդներին:



Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրայրը երիտասարներին մեկնեց օրվա խորհուրդը: Միջոցառման շրջանակներում խրախուսվեցին ԲՀԿ անդամ մի քանի շնորհալի երիտասարդներ: Վերջիններս առաջատար տեղեր  են զբաղեցրել տարբեր ոլորտների միջազգային մի քանի մրցույթներում:  Նրանք 100-հազարական դրամ պարգևավճարներ ու հուշանվերներ ստացան:



Միջոցառման ավարտին կատարվեց  ուխտագնացություն դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի: Երիտասարդները մոմեր վառեցին, այն հավատով, որ երիտասարդների եւ սիրո  բարեխոս  սուրբը հնարավոր  կդարձնի բոլոր բարի իղձերի իրականացումը:



ԲՀԿ երիտթեւի նախաձեռնությամբ երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս  զորավարի տոնին նվիրված միջոցառումներըը մեկնարկել էին դեռ փետրվարի 6-ին: Նախաձեռնության շրջանակներում ուրախ երաժշտության ուղեկցությամբ երիտասարդները մայրաքաղաքի փողոցներում, ուսումնական հաստատությունների շրջակայքում հազարավոր աղաբլիթներն ու օրվա  խորհուրդը մեկնող  շնորհավորական բացիկներ էին բաժանում: