Ինչպես անդամագրվել
Կուսակցության անդամ կարող են լինել՝
- 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև ընտրական իրավունքով օժտված այն անձիք (առանց Կուսակցության ղեկավար և վերահսկողության իրակացնող մարմիններում ընտրվելու իրավունքի), ովքեր ընդունում են Կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, չեն հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ:
Կուսակցության անդամ չեն կարող լինել`
- օտարերկրյա քաղաքացիները,
- քաղաքացիություն չունեցող անձիք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
- այն անձիք, ովքեր «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, անձնական դիմումի համաձայն`
- Կուսակցության տարածքային կազմակերպության խորհրդի որոշմամբ,
- Կուսակցության քաղաքական խորհրդի որոշմամբ,
- Կուսակցություն անդամագրվելու համար պետք է դիմել Կուսակցության համայնքային կամ տարածքային կազմակերպություն` ըստ բնակության վայրի,
- Կուսակցության անդամն անդամակցում է Կուսակցության որևէ տարածքային կազմակերպության և հաշվառվում այդ կազմակերպությունում: