5 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՍԱՐԱԿԱԳԵՏՆԵՐԻՆ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

12/22/2011

Ամիսներ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր տարբեր ոլորտների հարյուրից ավելի երիտասարդ գիտնականների հետ: Հանդիպման նախաձեռնությունը հենց երիտասարդներինն էր, մասնավորապես, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան խմբի անդամներինը: Հանդիպման ընթացքում, ընդառաջ երիտասարդների առաջարկներին, Գագիկ Ծառուկյանը տրամադրեց 20 միլիոն դրամ` գիտության օժանդակության ծրագրեր իրագործելու համար:

Այսօր արդեն ամփոփվում են իրականացված ծրագրերը, քննարկվում են արդյունքները:

Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ սա թվով 3-րդ հանդիպումն է: Այսօր արդեն կարելի է խոսել որոշակի ձեռքբերումների մասին և պարգևատրել լավագույներին: Տարեմուտի այս հանդիպման ընթացքում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի խրախուսական  պարգևավճարների այս անգամ  արժանացան  հասարակագիտության ոլորտի գիտնակաները և գիտության հարցերը լավագույնս լուսաբանած լրագրողները:

«Մենք բոլորս պետք է կարողանանք մեր երիտասարդներին հուսախաբ չանել: Պետք է ամեն ինչ անենք, որ  մեր երիտասարդները մնան մեր երկրում, ծառայեն մեր երկրին, կարողանան իրենց գիտելիքները օգտագործել մեր երկրի զարգացման գործում: Պատրաստակամ եմ միշտ աջակցել, երբ կունենաք իմ կարիքը», - ամփոփեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: