200-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՄԻԱՑԱՆ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
09/22/2011
Հայաստանի անկախ Հանրապետությունը 20 տարեկան է, խորհրդանշական է նաև ս.թ. սեպտեմբերի 21-ին կուսակցությանն անդամագրվող երիտասարդների տարիքը՝ նույնպես 20: Երկու հարյուրից ավելի երիտասարդներ միանում են իրենց հոգեհարազատ կուսակցությանը: Սկզբունքների համատեղելիություն և ապագան ավելի պայծառ դարձնելու ձգտում. սա է միավորում այս երիտասարդներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:
Միջոցառմանը ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ողջունելով նորաթուխ կուսակցականներին՝ ԲՀԿ նախագահն ընդգծեց, որ երիտասարդների՝ կուսակցությանն անդամագրվելու որոշումը նրանց պետք է առավել պատասխանատու դարձնի:
«Ես միշտ ձեր կողքին եմ, դրանում համոզված եղեք, ցանկանում եմ նաև ի սրտե շնորհավորել ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ, դուք եք մեր անկախության սերունդը, և դուք պետք է լինեք մեր արժանի փոխարինողները»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: