100 000 ԱՄՆ ԴՈԼԱՐ ԵՊՀ ՇՆՈՐՀԱԼԻ և ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

11/17/2009
Միջոցառման նպատակն էր ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած, գիտության բնագավառում ակնառու հաջողությունների հասած և ակտիվ ուսանողներին աջակցություն ցուցաբերելը:





ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ միջոցառման առաքելությունը շնորհալի և հասարակական դաշտում ակտիվ  երիտասարդներին աջակցություն ցուցաբերելն է: «Այսօր անակնկալ ունենք նաև Երևանի պետական համալսարանի համար: Մայր բուհին կտրամադրենք 100.000 ԱՄՆ դոլար  ԵՊՀ-ում սովորող շնորհալի և սոցիալապես անապահով ուսանողների վարձավճարները հոգալու համար»,-նշեց պրն. Ծառուկյանը:


ԲՀԿ նախագահի ելույթին հաջորդեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքը: ԵՊՀ ռեկտորն  իր ելույթում շնորհակալություն հայտնեց պրն. Ծառուկյանին ԵՊՀ ուսանողներին նման մեծ աջակցություն ցուցաբերելու համար:

Միջոցառման ընթացքում անակնկալ կար նաև ԲՀԿ նախագահի համար: Պրն. Ծառուկյանին շնորհվեց Հայաստանի ուսանողական ֆորումի պատվավոր անդամի կոչումով: