10 ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ՍՏԱՑԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՑ

02/28/2011
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 10 ընտանիքների անդամներ 23 տարի առաջ վերապրել են Սումգայիթյան ջարդերի արհավիրքը: Նրանք այսօր էլ ունեն բազմաթիվ խնդիրներ: Սումգայիթի արհավիրքից տուժած ընտանիքներն այսօր հանդիպեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կանանց խորհրդի անդամների ու Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ:  ԲՀԿ Կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը ներկաներին փոխանցեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսքը:




«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Սումգայիթյան արհավիրքից տուժած ընտանիքները ստացան դրամական աջակցություն: