ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
02/19/2010
Փետրվարի 19-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության և Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը դեմ արտահայտվող կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլի վերաբերյալ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունել է կուսակցությունների նման նախաձեռնությունը` կարևորելով երկրի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերի միջև համատեղ քննարկումների անցկացումն ու հայ ժողովրդի կենսական շահերի պաշտպանության հարցում միասնական մոտեցումների ձևավորման անհրաժեշտությունը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է կուսակցության՝ նախկինում հնչեցված դիրքորոշումները հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կապակցությամբ՝ նշելով, որ դրանք ուրևէ փոփոխություն չեն կրել:
ԲՀԿ-ն այսօր էլ հանդես է գալիս առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օգտին: Որպես խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժ, ԲՀԿ-ն կողմ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացնելուց հետո: