ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀՀ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
05/24/2010
Սրտի խոր ցավով տեղեկացա Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի հանկարծահաս մահվան մասին:
Աշոտ Մխիթարյանը հայրենական սպորտի այն եզակի նվիրյալներից էր, ով իր ողջ գիտելիքներն ու մարզչական կարողություններն անմնացորդ նվիրաբերեց հայկական սպորտի փառքի համար: Նրա անձնական ներդրումը մեծ էր վերջին տարիներին հայ ծանրորդների փայլուն ելույթների ու հաջողությունների գործում:
Խորապես ցավակցում եմ Աշոտ Մխիթարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին: Նրանց հետ մեկտեղ կիսում եմ այդ անդառնալի վիշտն ու կորստի ցավը:
ՀԱՕԿ նախագահ
Գագիկ Ծառուկյան