ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՆԱՄԱԿ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ

04/20/2010
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար սգո այս օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Քաղխորհրդի և անձամբ իմ կողմից խորապես ցավակցում ենք Ցինհայ երկրամասում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ, որը հանգեցրեց բազմաթիվ մարդկային զոհերի և ավերումների:

Մենք հայտնում ենք մեր ցավակցությունը Չինաստանի իշխանություններին և եղբայրական ժողովրդին: Խնդրում ենք փոխանցել մեր ցավակցությունը զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին մաղթում ենք ապաքինում:

Հարգանքներով.

Գագիկ Ծառուկյան,
«Բարգավաճ Հայաստան»
կուսակցության նախագահ