ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
11/17/2009
Նոյեմբերի 17-ին, 16:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում կայացավ տոնական համերգ, որը կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Համերգը վարում էին Նազենի Հովհաննիսյանը և Սամվել Թոփալյանը:
Նախքան միջոցառման մեկնարկը ԲՀԿ քաղխորհրդի անդամ Հայկ Ակարմազյանն ընթերցեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ուղղված հայ երիտասարդներին:
Միջոցառմանը ելույթ ունեցան Շուշան Պետրոսյանը, Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը և այլ անվանի կատարողներ ու խմբեր: Միջոցառումն իրականացվում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհուրդների հիմնադրման 15 ամյակի կապակցությամբ:
Իսկ երեկոյան ՀՀ տարբեր բուհերի ավելի քան 600 լավագույն ուսանողներ, ուսանողական խորհուրդների և կազմակերպությունների ղեկավարներ հրավիրված են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի տոնական ընդունելությանը՝ նվիրված Ուսանողության միջազգային օրվան: