ՏՈՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ
11/17/2009
Նոյեմբերի 17-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնական ընդունելություն էր կազմակերպել ՀՀ բուհերի ավելի քան 600 լավագույն ուսանողների, ուսանողական խորհուրդների և կազմակերպությունների համար:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ողջունեց ուսանողներին և նշեց, որ ուսանողության խնդիրները միշտ իր ուշադրության կենտրոնում են:
Կայացավ «Լավագույն ուսանողական կազմակերպություն» մրցույթի ամփոփման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև խրախուսվեցին և վկայականներ շնորհվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդ հասարակական-քաղաքական գործիչներին ի գնահատումն ծավալած կուսակցական արգասաբեր գործունեության:
Միջոցառման երկրորդ մասը տոնական էր: Հայ ուսանողների համար նախատեսված էր համերգային ծրագիր հայ երգիչների և խմբերի մասնակցությամբ: