Վ. Բաբայան. ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի առաջիկա օրերին

02/17/2016

«Աշխատանքային հանդիպում էր: ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ կլինի առաջիկա օրերին»,- Aysor.am-ին ասաց ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի հետ հանդիպումը:

Նշենք, Ա.Թաթոյանն այսօր  ԱԺ-ում շարունակել է հանդիպումները խմբակցությունների հետ, ԲՀԿ խմբակցությունում հանդիպումը տևեց բավականին երկար, որից հետո թեկնածուն հեռացավ՝ առանց լրագրողներին մանրամասներ ներկայացնելու:

Վահան Բաբայանը նշեց, որ առաջիկա օրերին ԲՀԿ-ն խմբակցության նիստ կգումարի, որի ժամանակ էլ կհստակեցնի դիրքորոշումը՝ ինչպես են ԲՀԿ-ականները քվեարկելու ՄԻՊ ընտրության ժամանակ.

«Այսօր խմբակցության նիստ չէր, աշխատանքային հանդիպում էր»,- հավելեց պատգամավորը: