Վարդան Ղալումյանին սատարող ԲՀԿ-ականները կհեռացվեն կուսակցությունից

08/31/2015

Սեպտեմբերի 13-ին Իջեւանում քաղաքապետի ընտրություններ են։ Հայտնի է, որ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը, որը նախորդ ընտրություններում քաղաքապետ դարձավ բացառապես ԲՀԿ-ի աջակցությամբ՝ դուրս է եկել կուսակցությունից եւ անդամակցել ՀՀԿ-ին։ Իջեւանում ԲՀԿ-ն ի՞նչ դիրքորոշում է որդեգրելու՝ Aravot.am-ի հարցին, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը պատասխանեց. «Կարծում եմ՝ պատասխանը պարզ պիտի լինի բոլորի համար։ Բնականաբար, ԲՀԿ-ն չի սատարելու Վարդան Ղալումյանին եւ դա միանգամայն հասկանալի է։ Ավելին, ԲՀԿ Իջեւանի մեր կառույցին հստակ հանձնարարական է տրված՝ ընտրական հանձնաժողովներում ապահովել արդար եւ ազատ ընտրություն։ Ինչպես նշեցի՝ կուսակցությունը Վարդան Ղալումյանին սատարելու որոշում չունի, եւ ԲՀԿ այն անդամը, որն ինչ-որ կերպ կաջակցի Վարդան Ղալումյանին՝ անմիջապես կհեռացվի կուսակցության շարքերից։ Սա, վստահաբար, արդար որոշում է, եւ մենք մեր րոպե անգամ չենք կասկածում, որ Իջեւանի կառույցի ԲՀԿ անդամները արժանապատիվ կուսակցականներ են, եւ ամեն ինչ հրաշալի հասկանում են»։ 

http://www.aravot.am