Վանաձորում ԲՀԿ-ի ավագանիները կբոյկոտեն նիստերը
Վանաձորի ավագանու ԲՀԿ-ական անդամները բոյկոտելու են ավագանու առաջիկա նիստերը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Մարգարյանը: Այդ որոշումը, հիշեցնենք, «Լուսավոր Հայաստանինն» էր, որին ԲՀԿ-ն եւս միացել է: Հիշեցնենք, երեկ ավագանու նիստում Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածուն, թեեւ «Լուսավոր Հայաստանի», «Հայկական վերածնունդի» եւ ԲՀԿ-ի ավագանիները համաձայնության էին եկել`պաշտպանելու «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին: Հետագայում ինչպիսի՞ կեցվածք կդրսեւորեն ԲՀԿ-ի ավագանիները`կախված կլինի կուսակցության վարչության որոշումից: Համենայնդեպս, այս պահին, ընտրության արդյունքը անսպասելի էր ԲՀԿ-ականների համար, ասում է մեր զրուցակիցը`հավելելով, որ իրենք ամեն ինչը ազնիվ եւ արդար են արել` հօգուտ Քրիստ Մարուքյանի: Իրենց ազնվության ապացույցներ էլ ունեն եւ դրանք փոխանցել են «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին: Մամուլում տեղեկություններ եղան, որ «Հայկական վերածնունդի» անդամներն են խախտել պայմանավորվածությունը եւ քվեարկել են ՀՀԿ-ի թեկնածուի օգտին: Արկադի Փելեշյանի կողմից Վանաձորի ավետարանական եկեղեցու հոգևոր հովվի դաժան ծեծի ենթարկվելուց հետո Արկադի Փելեշյանի խափանման միջոց էր ընտրվել քաղաքից չբացակայելու ստորագրությունը։ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվը իշխանության հորդորով հետ է վերցրել իր բողոքը, իսկ իշխանությունը Արկադի Փելեշյանին խոստացել է չկալանավորել, եթե ինքը և այլ երեք հոգի քվեարկեն գործող քաղաքապետի օգտին: «Չեմ կարող ասել»,-ասաց մեր զրուցակիցը`հավելելով, որ իրենք այս ընթացքում բանակցել եւ շփվել են «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչների հետ, ովքեր նախաձեռնել էին ընդդիմության միասնական հանդես գալը: Ընդհանրապես, մեր զրուցակիցն ասում է, որ ինքն էլ է եղել բաց քվեարկության կողմնակից. «Ասեցին օրենքի խախտում է: Թող ես պատժվեի օրենքի առաջ, բայց մարդիկ թող իմանան ճիշտը»: «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ ընդդիմադիրների վրա ճնշումներ են եղել: Մեր այդ հարցին էլ Հրանտ Մարգարյանն ասաց. «Մեր վրա ճնշում չի եղել: Եթե բարեկամներով, մտերիմներով ինչ-որ հարցերով դիմել են, բայց ճնշում չի եղել: Մենք էլ մեր պայմանավորվածությունը պահել ենք»:
http://www.aravot.am/2016/10/11/814847/