Վանաձորի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները չեն մասնակցել Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը
Վանաձորի ավագանիների քվեարկության առաջին իսկ րոպեներից արդեն իսկ պարզ էր թե ինչի է գնում իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը: Վանաձորը անհասկանալի կերպով ունի այն քաղաքապետը, որին վանաձորցիների մեծ մասը, ըստ երևույթին, ձայն չեն տվել: Երեք ոչ իշխանական ուժերի կողմից ստորագրված համագործակցության հռչակագրով հայտարարեցինք , որ սատարելու ենք միասնական թեկնածուին, սակայն սեփական ստորագրությունը դրժած 4 ավագանիների շնորհիվ Վանաձորում պատկերն այլ է: Այսօր տեղի ունեցած Մամիկոն Ասլանյանի երդման արարողությանը` ինչպես որ նախկինում հայտարարել էինք, քննարկումների արդյունքում, ԲՀԿ խմբակցության ավագանիներ՝ Հրանտ Մարգարյանը, Այծեմնիկ Օհանյանը և Դավիթ Հակոբյանը ևս որոշել և չեն մասնակցել: ԲՀԿ-ն մնում է իր խոստումներին և պայմանավորվածություններին անդավաճան: Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆ ԲՀԿ խմբակցության քարտուղար
http://www.aravot.am/2016/10/17/816885/