Վահե Էնֆիաջյանի ելույթը Եվրասիական Տնտեսական Միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովին

07/06/2015

Հարգելի' գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ողջունում եմ Եվրասիական տնտեսական միության Երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին: Եվրասիական միության ստեղծման գաղափարը և իրագործումը համարձակորեն կարելի է համարել 21-րդ դարի տնտեսական գլոբալ ծրագրերից մեկը: Տնտեսական միության ստեղծումն ավարտին է հասցնում ԱՊՀ տարածաշրջանի խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումը, որը կդառնա տնտեսական միության զարգացման նոր, հզոր կենտրոն:

Մենք կանգնած ենք գլոբալ ինտեգրացիայի մարտահրավերների առջև և Եվրասիական միությունը կարող է դառնալ այն գործիքը, որը կտա արժանի հակահարված բոլոր գլոբալ մարտահրավերներին: Անկասկած, այն կստեղծի բիզնես գործունեության նոր հնարավորություններ և զարգացման ուղիներ: Այն երկարաժամկետ և ինտեգրացիոն նախագիծ է, և վստահ եմ, որ ուժը միասնության մեջ է, մեզ սպասվում է մեծ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: Ուրախ եմ, որ միությունն ընդլայնվում է և միության կազմը կհամալրի Ղրղզստանը: Եվրասիական միությունը հենված է տնտեսական համագործակցության վրա և միության անդամ պետությունների քաղաքացիների համար բացում է նոր հեռանկարներ:

Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ այժմ Մոսկվայում անցկացվում է «Քաղաքացիական երկխոսություն, հասարակական դիվանագիտություն եվ ժողովրդների բարեկամություն» առաջին միջազգային համաժողովը: Այնտեղ ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանի Հանրապետության Երիտասարդական խորհրդարանի պատվիրակությունը:

Շաբաթվա ընթացքում մեր պատվիրակության հետ համաժողովում արդյունավետ աշխատում են Բելառուսի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետության Երիտասարդական խորհրդարանների ղեկավարները և ներկայացուցիչները, ինչպես նաև ավելի քան քսան շրջաններում Ռուսաստանի Դաշնության Երիտասարդական խորհրդարանական շարժման ակտիվիստները:

Այս համաժողովի շրջանակներում կնքվել է համագործակցության մասին պայմանագիր: Այս փաստաթղթով նախատեսվում է Երիտասարդական խորհրդարանների «Եվրասիական երկխոսություն» կառույցի ստեղծում: Նմանօրինակ համաժողովների նշանակությունը շատ կարևոր է: Ցանկացած աշխատանքային հանդիպում պետք է տա իր պտուղները: Անհրաժեշտ է կենտրոնացնել ձեռքբերված արդյունքները և արձանագրել կայուն առաջընթաց, քանի որ դա է առաջխաղացման երաշխիքը: Ունենք նպատակ և գաղափար, որի շուրջ հավաքվել ենք և այն պետք է իրագործել:

Եվրասիական տնտեսական միության Երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովի մասնակիցներին մաղթում եմ արդյունավետ եւ կառուցողական աշխատանք:

Շնորհակալություն ուշադրություն համար: