Ս. ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ

11/24/2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչներին: Քննարկման հիմնական թեման էր ազատամարտիկ Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշարը: Ավանդական մրցաշարն արդեն 5-րդ անգամն է անցկացվում Հայաստանում: Այն կայանում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ, և այսօր նախաձեռնության հեղինակները իրենց երախտիքի խոսքն էին հնչեցնում այդ կապակցությամբ:
 






Իր խոսքում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ  նման հուշամրցաշարերի կազմակերպումը շատ կարևոր է, քանի որ իրենց կյանքը հայրենիքին տված ազատամարտիկների անունները պետք է միշտ վառ պահվեն և հիշվեն: «Մենք պետք է նաև մեր երիտասարդների մեջ դաստիարակենք առողջ ապրելակերպ և առողջ մտածելակերպ, միայն այդ դեպքում մենք կարող ենք ունենալ փայլուն ապագա, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ հայությանը, ովքեր ապրելով արտերկրում, միշտ էլ դիմավորում և աջակցում են արտասահման մեկնած մեր երիտասարդ մարզիկներին, դա ևս մեկ անգամ ոգևորում է նրանց»,-խոսքում նշեց պրն. Ծառուկյանը:

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները իրենց հերթին նշեցին, որ Երևանում հաջորդ տարի անցկացվելիք Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ նման ստուգատեսներն էլ ավելի են կարևորվում: