ՍՊԱՍՎԱԾ ՆՎԵՐ ՆՈՐ ԱՄԱՍԻԱ ՇՐՋԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ

09/24/2011

Սեպտեմբերի 20-ից Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը սկսել է խաղողի բերքի մթերումը: Բերքահավաքի նոր շրջանն Արմավիրի մարզում ազդարարվում է աննախադեպ իրադարձությամբ: Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և անմիջական աջակցությամբ Նոր Ամասիա համայնքում այսուհետ գործելու է խաղողի մթերման նոր կետ: Սահմանամերձ այս տարածքում մթերման կայանի բացակայությունը բերքի իրացման լուրջ խնդիր էր առաջացնում:


Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ աջակցությունը գյուղին և գյուղացուն շարունակական է լինելու: Տարածաշրջանում ամենաբարձր սակագնով բերքի մթերումը իրականացվելու է նաև այս տարի: «Մենք սա արել ենք խաղողագործների համար, մթերելու ենք ձեր ողջ արտադրանքը»,-ելույթում նշեց Գագիկ Ծառուկյանը: